«Ազգ». ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին. տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։
Ըստ այդմ՝ ԱԺ նախագահը պահանջում է. «Պատասխանող Միքայել Մարգարյանին պարտավորեցնել հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Միքայել Մարգարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «26.03.2026թ.-ին իմ կողմից ՀՀ ազգային ժողովի մոտակայքում կատարվել են արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
Պատասխանող Միքայել Մարգարյանից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Պատասխանող Միքայել Մարգարյանից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 506 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 դրամ փաստաբանի վարձատրության գումար, 26 000 դրամ պետական տուրքի գումար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. Քաղաքացին հայհոյել էր Ալեն Սիմոնյանին, ինչին ԱԺ նախագահը ևս պատասխանել էր հայհոյանքով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































