Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ հեշտ օրեր չեն սպասվում, բայց այդ ճանապարհը հաղթահարելու ենք մեծ ոգեւորությամբ. Դրմեյան

Ապրիլ 20,2026 16:57 Share

«Միասնության թեւեր» կուսակցության անդամները քիչ առաջ ամփոփեցին կուսակցության արտահերթ համագումարի արդյունքները:

Կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը հայտնեց, որ համագումարը 2 կարեւոր որոշում է կայացրել: Առաջին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաեւ հաստատել է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված երեսուն պատգամավորի թեկնածուների ցանկը:

«Սովորական ընտրություններ չեն լինելու, այդ ընտրություններով որոշվելու է մեր երկրի ճակատագիրը: Մենք ստանձնել ենք այդ պատասխանատվությունը ու համոզված եմ՝ մեզ հեշտ օրեր չեն սպասվում, բայց այդ ճանապարհը հաղթահարելու ենք մեծ ոգեւորությամբ ու վերջում արձանագրելու ենք մեր հաջողությունը»,- ասաց Դրմեյանը:

«Միասնության թեւերին» միացած «Շանթ» դաշինքի նախագահ Շահեն Հարությունյանն էլ ասաց՝ սպասվող ընտրությունները մեր պետության ապագայի մասին են, արդյոք հայ մարդը շարունակելու է ապրել իր հայրենիքում. «Պետք է հստակ ձեւակերպենք մեր ապագայի նպատակը: Այստեղ ենք ոչ թե խոստումներ տալու, այլ հստակ ուղղություն առաջարկելու՝ ազգային ուղու, որը հիմնված է արժեքների, պատասխանատվության եւ պետական մտածողության վրա»:

Համագումարից հետո ելույթով հանդես եկան նաեւ «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը, կուսակցության այլ անդամներ:

 

 

Տեսանյութն ամբողջությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930