Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանն ու Մանվել Խաչատրյանը կիսաեզրափակչում են

Ապրիլ 20,2026 19:07 Share

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը և 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում են։

Մանվելը պայքարն սկսել է քառորդ եզրափակչից և 7։3 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Ստեֆանսկիի նկատմամբ՝ այսօր երեկոյան կիսաեզրափակչում գոտեմարտելու է վրացի Վախթանգ Լոլուայի հետ։

Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը արդեն երկու հաղթանակ է տոնել. առաջինը՝ Շվեդիայի ներկայացուցչի, երկրորդը՝ Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։

Ընդ որում, Ամոյանը մրցակիցների նկատմամբ առավելության է հասել չոր՝ համապատասխանաբար 4։0 և 10։0 հաշվով։ Քիչ հետո Ամոյանը եզրափակիչ անցնելու համար գոտեմարտելու է մոլդովացի Ալեքսանդր Գուտուի հետ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930