«Երկրորդ նախագահի թիմի երկու բաղադրիչ եմ տեսել՝ քարոզչական և քաղաքական։ Քարոզչական բաղադրիչը միշտ չէ, որ առնվազն ադեկվատ է, քաղաքական թիմից նման խնդիրներ չեմ տեսել և հուսով եմ՝ չեմ տեսնի։ Ես տեսնում եմ՝ քաղաքական թիմը որակյալ քաղաքական բովանդակություն է տալիս, քարոզչական թիմը քաղաքական բովանդակություն չի տալիս։ Կենցաղային օրինակ բերեմ՝ երբ նույն արտադրամասում և′ դառը շոկոլադ են արտադրում, և′ գոմաղբ, ես չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի՝ իրենց ուղղված գործունեությունը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ասաց, որ երկու բան են ուզում Քոչարյանի թիմից ու նշեց․ «Իրենք մեզնից չգիտեմ, բայց մենք իրենցից երկու բան ենք ուզում՝ առաջինը դադարեն թիրախավորել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, ինձ ու իմ ընկերներին՝ հակառակ դեպքում ստանալու են պատասխան և երկրորդ՝ մենք ուզում ենք, որ իրենք անցնեն խորհրդարան»։
Հարցին՝ այն, որ առաջարկում է՝ քաղաքական ուժերը ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրերին տարբեր ցույցեր կազմակերպեն՝ ցույց տալու համար, թե ինչ իրավիճակ է իրականում ՀՀ-ում, այդ մասին խոսե՞լ է Քոչարյանի թիմի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ՝ մանավանդ, որ Իշխան Սաղաթելյանն էլ միասնական հանրահավաք անելու առաջարկ էր արել, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց․ «Իշխան Սաղաթելյանի հանրային առաջարկը ֆիքսել եմ՝ անել միասնական հանրահավաք։ Թույլ տամ ինձ առաջարկ անել՝ օրինակ՝ կարելի է, եթե նման նախաձեռնություն խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերն ուզում են անել, կներեք՝ մայիսի 4-ից ավելի լավ օր դժվար է մտածել․ գագաթաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաքը տրամաբանական կլինի»։
Արմեն Աշոտյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































