Sputnik Armenia. Սթիվ Ուիտկոֆը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անվանել է «լավագույն ընկերներ»:
Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մտերմացրել է ԱՄՆ նախագահը։
«Մենք այդ համաձայնագիրը կնքեցինք 6 շաբաթվա ընթացքում (նկատի ունի 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունները. խմբ.)։ Նրանք 37 տարի կռվում էին և հիմա լավագույն ընկերներ են: Դա բավականին ուշագրավ է», – ասել է Ուիտկոֆը Մայամիի համալսարանում կայացած համաժողովում։


















































