Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ն իր «Օգնենք միասին» նախաձեռնության միջոցով կաջակցի կրթական հիմնադրամների՝ մարզերում ընդլայնելով կրթական հնարավորությունները

Ապրիլ 22,2026 17:52 Share

Yandex Armenia-ն իր «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության նոր ռազմավարական ուղղության մասին է հայտարարել․ ծրագրին միացել են կրթական հիմնադրամներ, և Yandex Go-ի միջոցով կատարվող նվիրատվությունները կուղղվեն Հայաստանի մարզերում երեխաների և դեռահասների համար նախատեսված նախագծերին, այդ թվում՝ թվային հմտությունների զարգացմանը և կրթության ներառականության խթանմանը։

Նախաձեռնությանը միացել են երեք կազմակերպություններ՝ Bridge of Hope-ը, Teach for Armenia-ն և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF)։ Երեք կազմակերպությունները իրականացնում են կրթական նախագծեր Հայաստանի մարզերում, ներառյալ ուսուցիչների պատրաստումը, հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցությունն ու դպրոցներում ենթակառուցվածքների զարգացումը։

Նվիրատվությունները կարելի է ձևակերպել Yandex Go հավելվածի «Օգնենք միասին» բաժնում։ Օգտատերը ընտրում է գումարը, որը ավտոմատ կերպով կավելանա Տաքսի և Առաքում ծառայությունների պատվերների արժեքին։ Ընկերությունն ամեն ամիս նվիրատվություններին իր կողմից ավելացնում է 1,5 մլն դրամ։ Օգտատերը նվիրատվությունները կարող է անջատել ցանկացած պահի։

Նախաձեռնության գործարկման առաջին մեկուկես տարվա ընթացքում օգտատերերը Yandex Go-ում «Օգնենք միասին» ծրագրով կատարել են 580 300 պատվեր։ Yandex Armenia-ի ներդրման հետ միասին նախաձեռնության շնորհիվ բարեգործական հիմնադրամներին է փոխանցվել 60,6 մլն դրամ։ Այս միջոցներն ուղղվել են ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, վերականգնողական աջակցությանը և դժվար իրավիճակում հայտնված ընտանիքների օգնությանը։

«Օգնենք միասին» նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի հունիսին։ Ավելի վաղ միջոցներն ուղղվում էին Viva, «Շտապիր դեպի բարին», City of Smile և «Հայ մայրեր» հիմնադրամներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930