Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը ներկայացրել է բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Ապրիլ 22,2026 18:35 Share

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման ընթացքը, հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:

Մտքեր են փոխանակվել ռազմավարական գործընկերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին:

Ընդգծվել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավների հաղթահարման գործում պետության և քաղաքացիական հասարակության միջև ակտիվ երկխոսության, ինչպես նաև համախոհ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորությունը:

Հարցուպատասխանի ժամանակ նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930