Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Միրզոյան, ձեր կառավարության կողմից մեր երկրի գլխին բերած աղետալի եռապատերազմից, Արցախի հայաթափումից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել»

Հոկտեմբեր 21,2026 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նախատեսվո՞ւմ է ՀՀ օրենսդրության մեջ որեւէ փոփոխություն, թե՞ ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ մաքսային, սահմանային կարգավորումներն ամբողջ ծավալով գործելու են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Արարատ Միրզոյանն ի պատասխան ասաց․ «Ես ափսոսում եմ ձեր ժամանակի համար, հարցի պատասխանը փաստաթղթում կա։ Այնտեղ գրված է, արդեն 6 ամիս սա հանրայնացված է։ Այս համաձայնագրում գրված է, որ կարող են լինել համաձայնագրից բխող օրենսդրական փոփոխություններ։ Այդպիսի փոփոխություններ լինում են, եղել են, մենք ՀՀ-ում բազմաթիվ անգամ արել ենք բազմաթիվ այլ միջազգային համաձայնագրերից վավերացումից առաջ։ Եվ սա ձեզ համար ամենասահմռկեցուցիչ մասն է պատասխանի՝ այդ փոփոխությունների նախագիծը հրապարակված է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիաննա Ղահրամանյանն ասաց․ «Ձեր կառավարության կողմից մեր երկրի գլխին բերած աղետալի եռապատերազմից, Արցախի հայաթափումից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել։ Մեկ էլ կարող է լինել, որ այդ նույնը, Աստված մի արասցե, չբերեք Հայաստանի գլխին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031