Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթումում Մարտին Պողոսյանը բրոնզե մեդալ նվաճեց

Ապրիլ 22,2026 21:35 Share

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի այսօրվա միակ ներկայացուցիչը՝ 79 կգ քաշային Մարտին Պողոսյանը, իր նորամուտը մեծահասակների պայքարում նշանավորեց բրոնզե մեդալով։

Նրա մասնակցությունն այս մրցակցությանը հետաքրքիր դասավորվեց։ Պոկում վարժությունում Մարտինը 152 կգ արդյունքով զբաղեցրեց ընդամենը 10-րդ տեղը։ Բայց հայ մարզիկն իրեն առավել քան վստահ էր զգում հրում վարժությունում։

Առաջին իսկ մոտեցմամբ գլխավերևում պահելով 186 կգ-ն՝ նա իր համար ապահովեց առնվազն փոքր արծաթը, որից հետո, ավաղ, երկու անգամ չկարողացավ ֆիքսել 190 կիլոգրամը, ինչը նրան կբերեր ինչպես այս վարժության, այնպես էլ երկամարտի չեմպիոնությունը։

Ինչևէ, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի մեծահասակների առաջնությանը՝ Մարտին Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930