«Չորրորդ իշխանության» հարցերին է պատասխանում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:
– Իրատեսական առաջարկներ ունե՞ք բոլոր ոլորտների, և մասնավորապես տրանսպորտի ոլորտի վերաբերյալ:
– Տրանսպորտի առնչությամբ՝ գործում է մի պարզ մեխանիզմ՝ հավաքագրում-հասույթ-ծախս:
Նախկինում պատճառաբանում էին, թե իբր վարորդները գրպանում են գումարները: Նրանք էլ գործադուլների ժամանակ պարբերաբար հերքում էին՝ պատճառաբանելով, որ ինչ-որ մարդկանց էլ են գումարներ տվել: Իրավապահները չփորձեցին գործը հետաքննել՝ ի վերջո ով է գրպանել գումարները:
Կարդացեք նաև
Հիմա էլ ելակետային տվյալներ, թե որքան է կազմում «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը, հնարավոր չէ ֆիքսել: Ավինյանի վերջին հայտարարությունն էլ հանգեցրեց լարվածության ուղևոր-վարորդ հարաբերություններում:
Այստեղ առկա է նաև մեկ այլ խնդիր. բոլորը ավտոբուսի 50 տոկոսով թանկացման վրա են ֆիքսվել, մինչդեռ տրոլեյբուսի պարագայում դա նշանակում է եռապատիկ թանկացում:
Ինչ վերաբերում է գազելներն ավտոբուսներով փոխարինելուն, մեր բոյկոտի ժամանակ մի պատկառելի տարիքի կին շատ դիպուկ բնորոշեց՝ «եթե նախկինում գազելներում պպզած էի խալխի մարդուն գրկած գնում տուն, հիմա կանգնած եմ խալխի մարդուն գրկած գնում տուն»: Այսինքն՝ միևնույն է` մարդիկ անմարդկային պայմաններում հարկադրաբար երթևեկում են: Հետևաբար տրանսպորտային բարեփոխումները մենակ ավտոբուս առնել-բերելով չէ։ Տրանսպորտը ամբողջական համակարգ է, և բացի այդ, քաղաքը անսպառ ու անհամաչափ «մեծանում է» շինթույլտվություններով։ Արդյունքում պրոբլեմներ են ստեղծվում նաև հաջորդ իշխանությունների համար, և եթե մի օր ուզեն քաղաքի մի ծայրամասից մյուսը շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնարավոր չի լինի, քանի որ այդ ճանապարհի տեղում էլ են շենքերի շինթույլտվություն տվել: Այսինքն՝ քաղաքը կանգնելու է կոլապսի առաջ և դրա նախանշաններն առկա են։
Հավելումն՝ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ից արդեն լուրեր են ստացվում, որ վարորդների մոտ դժգոհություն կա, որ Ավինյան Տիգրանը փաստացի շանտաժ է անում՝ «եթե դուք ուղևորներից չգանձեք գումարները, մենք ձեր հավելավճարները չենք տա»: Եվ դա այն պարագայում, երբ մարդիկ անմարդկային պայմաններում են աշխատում՝ 18-20 ժամ, որի արդյունքում ավտոբուսներով վթարների թիվը աճել է:
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































