Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն․ Ազիզ Ալեքբերլի

Ապրիլ 23,2026 14:14 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ադրբեջանի վերաշարադրված պատմության մեջ հայկական կեղծիքները տեղ չունեն»․ սա ասել է Ադրբեջանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր առաջ քաշող «համայնք» կոչվածը։ Ու սա կատակ չէ, պատկերացնո՞ւմ եք, այլևս կվերաշարադրեն պատմություն, որտեղ ուղղակի հայկական հետք չի լինի․ եթե առաջ մի քիչ անհարմար ձևով երևում էր, միգուցե, հիմա առհասարակ չի լինի։ Ու սա ասում է մի պետության ներկայացուցիչ, ում ողջ պատմությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա։

Այս ամենը կթվար լիակատար անհեթեթություն ու միգուցե անգամ արժանի չէր լինի կարևորելու, եթե զուգահեռ իրականության մեջ Ալիևի թեկնածուն՝ Փաշինյանը, պայքար չմղեր հայոց պատմության ու ինքնության դեմ։ Պատմությունը իրականում ներկան ու ապագան վերահսկելու շատ կարևոր գործիք է։ Պատմությունը միջոց է սովորելու, սխալները նորից չկրկնելու ու դասեր քաղելու համար, պատմությունը նաև զենք է, եթե այն կարողանաս խելացի օգտագործել։ Դրա համար էլ այսօր վերաշարադրվում է պատմությունը նույն Ադրբեջանում․ այն բնավ չի գրվում բարիդրացիության կամ խաղաղության համար, այն գրվում է ընդդեմ փաստերի, ընդդեմ Հայաստանի ու ընդդեմ հայկականության՝ հստակ նպատակներով ու ծրագրերով՝ ներկայի ու ապագայի համար։

Սա ինձ հիշեցրեց «Օրուել 1984»-ի հայտնի խոսքերից մեկը․ «Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան։ Ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը…»։ Սրանից կարող ենք հստակ հետևություն անել, թե ինչու է Ալիևի մարդը ներկայում պայքար մղում անցյալի դեմ՝ հանուն ապագայի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930