Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայաստանը մասնակցում է «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

Ապրիլ 23,2026 14:52 Share

Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։

Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկը Համբարձում Մաթևոսյանն ունեցել է բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը։

Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը, ինչպես նաև անապատացման դեմ պայքարի, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և շրջակա միջավայրի ու առողջության միջև փոխկապակցված մարտահրավերները։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930