Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք անկեղծ են՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի»․ Արծվիկ Մինասյանը՝ «Ուժեղ Հայաստանի»՝ Սահմանադրության կետը փոխելու մտադրության մասին

Ապրիլ 23,2026 17:16 Share

«Ես գնահատում են իրենց անկեղծությունը։ Ավելի լավ չէ՞ անկեղծորեն ասել՝ ինչ են ուզում, քան հայտարարություններ անել, ինչպես Նիկոլ Փաշինյանը և գալ ու անել գլխիվայր հակառակ բաներ»,- հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում «Ուժեղ Հայաստանի» այն հայտարարությունը, որ սահմանադրական մեծամասնություն ունենալուց հետո Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխություն են նախաձեռնելու, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա վարչապետ դառնալ, ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։

Նա նաև պարզաբանեց․ «Սահմանադրության՝ այդ հոդվածի փոփոխությունը պահանջում է 2/3, այսինքն՝ 66 տոկոսից ավելի ձայն։ Սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում իրենք իրավունք են ստանում կատարել Սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություն, որը ոչ թե հանրային, այլ ԱԺ իրավասության հարց է։ ՀՀ վարչապետ դառնալու համար անհրաժեշտ չէ լինել պատգամավոր, ըստ Սահմանադրության՝ բավական է լինել ՀՀ քաղաքացի, գործող Սահմանադրությամբ միայն ՀՀ քաղաքացի և ԱԺ-ում ունենալ մեծամասնություն, անձինք, որոնք կքվեարկեն։ Նորմը, որի մասին ասվում է, վերաբերում է կառավարության անդամներին։ Ներկա Սահմանադրությամբ խոսքը կառավարության անդամների սահմանադրականության մասին է։ Այդ նորմը փոփոխման է ենթակա ոչ թե հանրաքվեով, քանի որ կառավարության անդամներին ներկայացնելու պահանջները կարող են փոփոխվել առանց հանրաքվեի»։

Արծվիկ Մինասյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանակին խոսել է Սահմանադրության այդ կետի փոփոխության մասին․ «Ինքն էր հայտարարում, որ այդ սահմանադրական արգելքը պետք է վերցնել։ 148-րդ հոդվածի մասին է։ Նա ասում էր՝ այս անիմաստ, անտրամաբանական սահմանադրական արգելքը պետք է վերացնել, որ հնարավորություն տրվի նաև Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերին ներգրավելու ՀՀ-ի կառավարման գործում։ Այդ ի՞նչ եղավ, որ միտքը փոխեց․ կարո՞ղ է այդ իշխանական աթոռն այնքան փափուկ էր, որ իրեն տվեց հնարավորություն, որ իրենից բացի ոչ մեկը չլինի այդ աթոռին, դրա համար ասում է՝ կամ ես եմ լինելու վարչապետ կամ ՀՀ չի լինելու»։

Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930