Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտության դեպքում կքննարկենք ՔՊ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը համապետական մասշտաբով»․ Անի Խաչատրյան

Ապրիլ 23,2026 17:59 Share

«Մենք ունենք ՔՊ-ի հետ կոալիցիոն համագործակցություն, եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք և նաև կորոշենք համապետական մասշտաբով նորից կոալիցիան»,- հարցին՝ ՔՊ-ի հետ հնարավոր համարո՞ւմ եք համագործակցությունը, «Հանրապետություն» կուսակցության փաստաթղթերը ներկայացնելուց հետո ԿԸՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

 

Նա տեղեկացրեց՝ իրենց ցուցակը բաղկացած է 92 հոգուց, այն գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

Փաստմանը՝ ընդդիմադիր ուժերը նշում են՝ եթե չկարողանան մեծամասնություն ունենալ, կոալիցիոն համագործակցության կգնան և հարցին՝ նրանց հետ կհամագործակցե՞ն, Անի Խաչատրյանն այսպես պատասխանեց․ «Միանշանակ չեն ունենալու մեծամասնություն, հետընտրական զարգացումներն էլ իրենց մշտական մի քանի հանրահավաքով դեպի տուն ուղեկցելն է։ Մերձդաշնակաքոչարյանական ուժերից բացի՝ մնացածի հետ հնարավոր են կոալիցիոն քննարկումներ»։

 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Հանրապետություն» կուսակցությունն ունի՞ հնարավորություն միայնակ գնալու ընտրությունների, Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Հանրապետությունը» համարում է, որ ունի այն հնարավորությունը, որ մենակ գնա ընտրությունների՝ Երևանի ընտրությունների արդյունքները դրա վառ օրինակն է»։

«Հանրապետություն» կուսակցության անդամը վստահեցրեց՝ իրենց՝ իշխանության գալու դեպքում պատերազմ չի լինելու։

Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930