Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը վստահեցրեց՝ առանց որևէ նախապայմանների կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնակարգմանը

Ապրիլ 24,2026 15:15 Share

«Մենք գնահատականը տվել ենք․ էթնիկ զտում ու նոր ցեղասպանություն է բերել այս իշխանությունը մեր ժողովրդի գլխին։ Հայոց պատմության մեջ երբեք չի եղել, որ Արցախում հայ չապրի։ Միջազգային հայցերը մեր իրավունքների պաշտպանության համար են։ Պատկերացրեք՝ մեր պետությունը հետ է վերցնում այդ հայցերը, ինքը զրկում է մեզ մեր իրավունքների պաշտպանության հնարավորությունից, հետո ո՞ւմից, ի՞նչ ուզենք․ առավել ևս մենք այդտեղ ունենք ֆիքսած մեր ժողովրդի իրավունքներին վերաբերող հստակ պարտավորություններ Ադրբեջանի կողմից։ Լավ գիտի Ադրբեջանը՝ հանկարծ այդ հայցերը հետ քաշվեն, ինքը ավելի է ուժեղանալու դիվանագիտությամբ»,-հարցին՝ հավանակա՞ն է միջազգային հայցերի թեման նոր թափ հավաքի այս իշխանությունների՝ վերընտրվելու դեպքում, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա վստահեցրեց՝ առանց որևէ նախապայմանների կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնակարգմանը։

Լրագրողների փաստմանը՝ իշխանությունները խորհուրդ են տալիս չապրել ցեղասպանություն վերապրածի հոգեվիճակով և հարցին՝ այսպիսով մոլորեցնո՞ւմ են ժողովրդին, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Այս իշխանությունը մոլորեցնում է քաղաքացիներին, այդ ցեղասպանության հոգեվիճակի մեջ է պահում․․ անընդհատ զիջել, վախերի մեջ ապրել, չզարգանալ։ Մենք խոսում ենք ուժեղանալու մասին, ասում են՝ պատերազմ կլինի։ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ այսօրվա քաղաքականությունը ուղիղ պատերազմի տանող ճանապարհ է։ Սրա շնորհիվ կոծկում են իրենց ձախողումները․ սեփական սխալները թաքցնելու քաղաքականությունն է»։

Փաստմանը՝ Ձեզ մեղադրում են, որ տեսանյութեր, լուսանկարներ եք տարածում և մոլորեցնում հանրությանը, Արման Թաթոյանն այսպես արձագանքեց․ «Այս իշխանություններն ինչ աստիճան են սանձարձակ պահում իրենց։ Ես չինական և ֆրանսիական արբանյակի լուսանկարներ եմ հրապարակել, ապացույցներով ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը նոր դիրք է մեր տարածքում դրել, ամրանում է մեր դիրքերում, ասում են՝ դա Գուգլ քարտեզ է։ Գուգլ քարտեզը ձևավորվում է արբանյակային լուսանկարների հիման վրա։ Այդ լուսանկարները երկու բանի մասին են վկայում․ լկտիաբար խաբում են մեր ժողովրդին, երկրորդ՝ տարածք ենք կորցրել»։

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Միասնության թեւերի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930