Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ի՞նչ անեմ, ես ինձ թույլիկի տեղ դնե՞մ, դերասանություն չեմ կարող անել. Ռոբերտ Քոչարյան

Ապրիլ 25,2026 15:13 Share

«Մեզ համար խնդիր է գործադիր իշխանության անսահմանափակ լիազորությունները, ու ով էլ լինի, դա խնդիր է լինելու: Դրա համար լուծումը որտեղ ենք գտել. պետական կառավարում եւ արդարադատություն գլուխ ունենք, որտեղ առաջին կետը հենց դա է՝ զսպումներ եւ հակակշիռներ, վերաբաշխել գործադիր իշխանության անսահմանափակ լիազորությունները, խորհրդարանական համակարգի պահպանմամբ՝ ապագայի ուղղակի համաժողովրդական ընտրություն, ինչպես նաեւ հակակշիռ: Բացի դրանից՝ գլխավոր դատախազի, ԲԴԽ, ՍԴ, ԿԸՀ անդամների եւ ՄԻՊ ընտրություն՝ ընդդիմադիր ձայների պարտադիր մասնակցությամբ: Այս պաշտոններին ընդդիմադիրները պետք է պարտադիր մասնակցեն եւ դրա ձեւերը եւս կան»,- Մասիսում՝ «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտական դպրոցում քաղաքացիների հետ «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակի 6-րդ համար, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Քննչական եւ ինքնավար պետական մարմինների, ինչպես նաեւ դատախազության իրական անկախությունը երաշխավորող օրենսդրության ընդունում՝ սա էլ մի առանձին հատված է, մի առանձին օրենսդրություն պետք է ընդունենք, որ այս մարմինների անկախությունն իսկապես երաշխավորված լինի, եւ մարդիկ sms-ով չազատվեն աշխատանքից»,-հավելեց Քրիստինե Վարդանյանը:

«Ես դա տեսել եմ անձամբ, երբ փակ նիստերի ժամանակ ինձ կալանավորում էին, գլխավոր դատախազով, 4-5 դատախազով իրենց ճղում էին, որ անպայման կալանք ստանամ… Դա օրենքի գերակայության, արդարադատության հետ կապ չունեցող երեւույթ էր: Մեկ մարդ ընդամենն ասել էր՝ գնա ինչ ձեւով ուզում ես կալանքը ստացիր, եւ այդ մարդն ամեն գնով ուզում էր կալանքը ստանալ»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ չի կարծում, որ խնդիրը իր ուժեղ լինելու մեջ է, դրա համար չունի բավարար ձայներ ԱԺ-ում երկրորդ ուժ լինելու համար, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ղարաբաղում էլ սկզբնական շրջանում այդպիսի մի ժամանակահատված կար, ցավոք, իմ նման մարդկանց կարիքը տեսնում են այն ժամանակ, երբ վիճակը շատ է վատանում, որովհետեւ այն դեպքում բոլոր մյուս հանգամանքները մի կողմ են դնում, մարդիկ ասում են, այ այս մարդը փոսից կհանի, վիճակը կշտկի, որովհետեւ այդ ուժն ունի… Հիմա ինչ անեմ, ես ինձ թուլյիկի տեղ դնե՞մ, դերասանություն չեմ կարող անել, ինչ կամ, սա եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930