Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել է Հայաստանի կառավարության և Պարենի կազմակերպության 2026–2030 թթ. գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթ

Ապրիլ 30,2026 23:03 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ապրիլի 30-ին ստորագրել են ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026–2030 թթ. Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը։ Այն սահմանում է առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ռազմավարական ուղղությունները։

Առաջնահերթ ուղղությունները ներառում են կայուն գյուղատնտեսության զարգացումը և դիմակայուն արժեքային շղթաների ձևավորումը, հողերի կոնսոլիդացիան և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կլիմայական առումով խելամիտ գյուղատնտեսությունը և էկոհամակարգերի վերականգնումը, թվային վերափոխումը, աղետների ռիսկի նվազեցումը և կանխատեսային գործողությունները և այլն։

«Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է Հայաստանի գյուղատնտեսական պարենային ոլորտի արդիականացման և գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին:

Այս համագործակցության միջոցով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու առավել դիմակայուն, մրցունակ և ներառական գյուղատնտեսական համակարգ, որը շոշափելի արդյունքներ կապահովի մեր գյուղական համայնքների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Իր ելույթի ընթացքում Յելեն ընդգծել է ՊԳԿ-ի դերը ազգային կարողությունների ամրապնդման և ներառական, ապացույցների վրա հիմնված մոտեցումների խթանման գործում՝ նշելով. «2026–2030 թվականների Երկրի գործընկերության շրջանակն արտացոլում է ՊԳԿ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին կարողությունների հզորացման, գիտելիքների փոխանակման և տեխնիկական փորձագիտական աջակցության միջոցով: Տվյալահեն որոշումների կայացման առաջմղմամբ, նորարարության խթանմամբ և գենդերային հավասարության ու կանանց հզորացման համակարգված ինտեգրմամբ բոլոր միջամտություններում, մենք նպատակ ունենք աջակցելու առավել ներառական, արդյունավետ և կայուն գյուղատնտեսական պարենային համակարգերի զարգացմանը, որոնք ոչ ոքի անտեսված չեն թողնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930