Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Նոր կառուցվելիք երկաթգծի միջոցով Հայաստանի հարավում պետք է դոմինանտ լինի ԱՄՆ-ը, իսկ հյուսիսում Կարս-Գյումրի երկաթուղին պետք է վերապահել ԵՄ-ին. Արման Բաբաջանյան. «Ա1+»

Մայիս 01,2026 18:45 Share

«Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և ողջ խմբին հնարավորություն տրվեց Մարտի 1-ի գործով դատական նիստը շարունակել ընտրություններից հետո»,- «Ա1+»-ից հետո ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ ակնարկելով, որ դատական համակարգը շարունակում է մնալ նախկին իշխանությունների ազդեցության ներքո։

Նա կարծում է, որ դատարանն այդպիսի որոշում է կայացրել, որ նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել քարոզարշավին։ Այդպիսով՝ դատավորը համագործակցում է նրանց հետ։ «Ես անձամբ այս դատական համակարգի զոհն եմ, ինձ 4 տարի ազատազրկման դատապարտած դատավորն ինձնից ներողություն է խնդրել սուպերմարկետում։ Ասել է, իրեն հրահանգել են, որ այդ որոշումը կայացնի։ Ի դեպ՝ հրահանգողը հիմա ԱԺ-ում է, հրահանգողի հրահանգողն էլ մի ամբողջ խմբակցության առաջնորդ է՝ Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, որոնք այդ ժամանակ դատական համակարգի հիմնական ասողներն էին»,- հիշում է Արման Բաբաջանյանը։

Վերջինս անդրադարձավ նաև TRIPP-ին և ասաց, որ նոր կառուցվելիք այդ երկաթգծի միջոցով Հայաստանի հարավում պետք է դոմինանտ լինի ԱՄՆ-ը, իսկ հյուսիսում Կարս-Գյումրի երկաթուղին պետք է վերապահել ԵՄ-ին։ Եվ որ առաջիկայում Հայաստան-Եվրամիության գագաթնաժողովին պետք է քննարկվի այդ հարցը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱՄՆ-Իրան պատերազմը դանդաղեցրել է TRIPP-իի կառուցման գործընթացը, ասաց, որ դեռևս փետրվարին Հայաստան ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի ժամանակ քննարկվում էր, որ ճանապարհի հիմնարկեքը պետք է լինի ապրիլ-մայիս ամիսներին։ Եվ հիշեցրեց ԱՄՆ պետդեպի հայտարարությունը որ TRIPP-ին շարունակում է մնալ իրենց առաջնահերթություններից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031