Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների համար․ Արման Թաթոյան

Մայիս 02,2026 14:45 Share

«Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ»,- այս մասին ասել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ Լճափում բնակիչների հետ հանդիպմանը։

Նա շեշտել է, որ առաջարկը բիզնեսի մասին չէ, գյուղացու մասին է։ Եթե ուզում ենք արդյունք՝ պետք է նախ հնարավորություն տանք։ Ջուրը պետք է հասանելի լինի, որպեսզի գյուղացին կարողանա մշակել հողը, ստանալ բերք և պահել իր ընտանիքը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել