«Այստեղ հավաքվում ենք ե՛ւ արցախցիների իրավունքների խնդիրները ներկայացնելու, ե՛ւ ՀՀ ժողովրդավարության հարցերը ներկայացնելու ու ըստ այդմ՝ մեր պահանջները ներկայացնելու: Մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են. քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, եկեղեցու դեմ ոտնձգություններ, ատելության խոսք եւ այլն: Մինչ նրանք խոսում են խաղաղության մասին ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է , որ մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր իր ու մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույցին:
Քաղաքացիները բողոքի ցույցն անցկացրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում էր ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
«Պահանջում ենք՝ ուշադրության ներքո պահել այդ խնդիրները, առնվազն տեղյակ լինել ՝ ինչ է կատարվում ու արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն՝ մշակութային ժառանգության՝ որպես մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, գերիների վերադարձ ու արցախցիների Արցախ վերադարձ: Չեմ ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու ենք որեւէ հաջողության, բայց պետք է լինենք հետեւողական՝ նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործելով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































