Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին»․ Մամիջանյան

Մայիս 04,2026 16:19 Share

«Այսօր Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին։ Մի հարց ունեմ մեր քաղաքացիներին․ իրենք դրա հետ «օքե՞յ» են, Հայաստանում կա՞ որևէ մի մարդ, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով հանձնարարականներ տա»,- լրագրողների հետ զրույցում այս հարցադրումն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ վստահեցնելով, որ շատերը համամիտ չեն սրա հետ։

Հիշեցնենք, ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը, Արցախի հարցի եւ արցախցիների վերադարձի իրավունքի մասին, նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասի, Եկեղեցու վրա ճնշումների մասին բարձրաձայնելու համար։

Հայկ Մամիջանյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ներկայացնի որպես իր քարոզարշավի մի մաս․ «Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերերը։ Մենք հավաքվել ենք նրա համար, որ դա թույլ չտանք»։

«Ես մի բան գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ՝ իրենց տարածքն է, ինչ ուզում են, թող անեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ԵՄ գագաթաժողովի ամբողջ իմաստը ժողովրդավարությունն է. «Բա գագաթաժողովի մասնակիցները չտեսնե՞ն ժողովրդավարությունը ո՞րն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031