Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը ՀՀ-ի հյուրընկալած միջոցառմանը ելույթում վիրավորում հայ ժողովրդին, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում. Արտակ Բեգլարյան

Մայիս 04,2026 17:34 Share

«Արցախ միության» նախագահ, Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, վիրավորում հայ ժողովրդին՝ Արցախի մեր կյանքը «սեպարատիզմ» ու մեր հայրենակիցներին՝ «հանցագործներ» անվանելով, ստեր փչելով իր հանցագործությունների ու «խաղաղության» մասին, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում, իսկ մյուս կողմից հայ ոստիկանները թույլ չեն տալիս մեզ մոտենալու համալիրին և մեր ձայնը բարձրացնելու մեր իրավունքների ու իրականության մասին:

Ահա սա է «խաղաղությունը»՝ մեր արյան, արժանապատվության, իրավունքների ու արդարության հաշվին՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031