Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ հին տրոլեյբուս մեր գծերում այլեւս չպետք է ունենանք. Տիգրան Ավինյան

Մայիս 05,2026 12:06 Share

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե ձեռքբերված տրոլեյբուսներից ի վերջո քանիսն են արդեն Երեւանում: Նրան պատասխանեցին, որ 45-ից 22-ը Երեւանում են: «Իրատեսորեն այս տրոլեյբուսները ե՞րբ կկարողանանք մտցնել գծեր» ,-հարցրեց Ավինյանը: Նրան պատասխանեցին, որ գուցե մինչեւ ամսվա վերջ հասցնեն:

«Սիրելի երեւանցիներ, կառավարության աջակցությամբ ձեռք բերված 45 տրոլեյբուսներից 22-ը արդեն մեր տրոլեյբուսային պարկում են: Մնացածը շուտով կլինեն Երեւանում: Ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների՝ գծեր մուտք գործելու ժամանակ մենք այլեւս որեւէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,-հայտարարեց Ավինյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031