Նախօրեին ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի հերթականությունը՝ ըստ իրենց ներկայացուցիչների կատարած վիճակահանության։ Որոշ ուժեր այնքան են ոգեւորվել, որ տպավորություն է, թե ընտրական համարներից ինչ-որ բան է կախված։ Իսկ դա ընդամենը ընտրական թերթիկի վրա գրվող համարն է: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
– Իսկ այն ուժերը, որոնք ընդդիմադիր են ներկայանում, սակայն պրոցեսն անլրջացնում են, նպաստում են, որ մարդիկ հնարավորինս պասիվ լինեն ընտրություններում, դա հատո՞ւկ են անում՝ Փաշինյանին աջակցելու համար, թե՞ անկախ իրենցից է ստացվում։
– Կարող եմ ասել, որ դա բացառապես իշխանություններին է ձեռնտու։ Կան տարբեր հաշվարկներ։ Իշխանական խավն ավելի մոտիվացված է։ Նրանք, այսպես թե այնպես, գնալու են ընտրության կա՛մ հավատացել են, որ պատերազմ է լինելու, եթե Փաշինյանը չընտրվի, կա՛մ տարբեր շահեր ունեն իշխանություններից եւ այլն։ Ինչքան մասնակիցների թիվը ցածր լինի, այդքան ՔՊ-ի տոկոսն ավելի բարձր է լինելու։ 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն կարող է ստանալ մեծամասնություն, իսկ 70 տոկոսի դեպքում չի կարող։ Դրա համար էլ հնարավորինս անլրջացնում են պրոցեսը, որպեսզի մարդիկ մտածեն, թե ընտրությունների արդյունքը կանխորոշված է, բոլորն էլ նույնն են, խեղկատակություն է եւ այլն․․․․ իշխանությունների կողմից սա արվում է գիտակցաբար։ Կան նաեւ ուժեր, որոնք դա անում են հայտնի դառնալու համար, ուզում են փորձել իրենց ուժերը, կստացվի` կստացվի, չի ստացվի՝ դե, ոչինչ, գուցե պատահաբար 2 տոկոս հավաքեն եւ պետությունից գումար ստանան։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































