Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերություններ մեջ էր». Ալեն Սիմոնյան

Մայիս 06,2026 13:35 Share

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այս օրերին Հայաստանում եվրոպացի գործիչների արած հայտարարություններին եւ հարցին, թե դա ավելի չի սրո՞ւմ հայ-ռուսական հարաբերությունները։ «Այդ տրամաբանությունը որքանո՞վ է ճիշտ, որ ՀՀ-ն իր շահերը պետք է միշտ հետապնդի՝ մի հատ հետ նայելով, որ տեսնի՝ Ռուսաստանը չի նեղսրտո՞ւմ։ Ես համարում եմ, որ դա ճիշտ չէ, որովհետեւ, երբ Ռուսաստանն իր շահերն է առաջ տանում, ինքը չի նայում ՀՀ շահերին։ Եվ ՀՀ-ն ՌԴ դեմ որեւէ քայլ չի անում, ՀՀ-ն իր անվտանգությունն ու քաղաքական ուղղությունն է ապահովում։ Վերջացրեք, շատ վատ բան է, որ մտածում եք՝ կարո՞ղ է ես մեկին բարեւ տամ, ինքը ջղայնանա։ Աղա ջան, ջղայնանո՞ւմ ես, որ ես բարեւ տվեցի, այդ տրամաբանությունը սխալ է։ Երբ մենք պատերազմի մեջ էինք Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերություններ մեջ էր։ Եվ ասում էր՝ մենք անկախ պետություն ենք, եւ բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները։ Իսկ Հայաստանը պիտի տենց ճորտ լինի՞, իրեն ասեն՝ դու սրա հետ պիտի լավ լինես, սրա հետ պիտի լավ չլինես։ Եկեք ընտրենք՝ կամ մենք ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի՝ լինի դա Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ մեկ այլ գերտերության սապոգի տակ եւ ձեններս կտրում ենք, ընտրություններ չենք ունենում, ազատ մամուլ չենք ունենում, կամ փորձում ենք առանց որեւէ մեկի հետ պատերազմ անելու, թշնամանալու մեր փոքր պետությանը տեր կանգնենք»։

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարեց՝ «Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետեւ մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, եւ ԿԸՀ-ն դեռ չհայտնած արդյունքները՝ Ռուսաստանը շնորհավորել է»։

«Մեր ուժայինների ղեկավարների մեծ մասը ճշտվել են այդ երկրի հետ, մեր քաղաքական սաղ ուղեծիրը համաձայնեցվել է, մեծ պետություններում մեր դեսպաններն իրենց դեսպանների հետ համագործակցել են։ Մենք մինչեւ 2018 թվականը քաղաքական իմաստով անկախություն չենք ունեցել, իսկ 2020 թվականից հետո, հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ, ԼՂ ժողովուրդը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ, երբ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց, ակնհայտ դարձավ, որ չի կարելի գնալ ու դառնալ մի երկրի… Չեմ ուզում վատ բառ ասել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ 2020 թվականից հետո ՔՊ-ն այդ բալանսը փոխել է, եւ այդ մասին հենց ռուսական կողմն է ասում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031