News.am– Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերին այցելելու է Ռուսաստան։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում։
Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք ՀՀ քաղաքացիների համար։ Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,– ասել է Փաշինյանը։
Հարցին՝ ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»



















































