Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի՝ շարունակե՞լ պատերազմը․ մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն»․ Զելենսկի

Մայիս 04,2026 14:22 Share

«Մենք մաղթում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որն, իհարկե, կայուն կլինի, համապարփակ կլինի։ Շատ կարեւոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին, եւ առաջին անգամ է 24 տարվա ընթացքում, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում Հայաստան։ Սա իսկապես նշանակալի փաստ է, սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը, նրանց, ովքեր արժեւորում են կյանքը»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ասաց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա իր ելույթում ասաց՝ մարտահրավերները հստակ են, Իրանում պատերազմը շարունակվում է դեռ չվճռված լինել։ Այն կարող է անկայունության պատճառ դառնալ եւ բարձրացնել կյանքի արժեքը բոլորի համար։ «Առաջին հերթին մեր էներգետիկայի եւ անվտանգության համագործակցությունը պետք է իրական համագործակցության վրա հիմնված լինի։ Մենք պետք է կարողանանք օգնել միմյանց նախապատրաստվել ձմռանը, եւ պետք է ձգտենք երկարաժամկետ լուծումների»,- ասաց Զելենսկին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ նշեց, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան նախկինում էր․ «Այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի, թե ինչ պետք է անի հետագայում՝ պետք է անցում կատարի դիվանագիտությանը, թե՞ շարունակի պատերազմը։ Եվ մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031