Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ինստագրամի և Տիկտոկի հետևորդ ռուսաստանցիները խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 07,2026 12:11 Share

«Դիվերսիֆիկացվել է նաև տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը։ Օրինակ՝ եթե 2023-ին մեր ընդհանուր զբոսաշրջային հոսքերի մեջ ՌԴ-ից եկողները այս նույն ժամանակահատվածում՝ հունվար-ապրիլ, եղել են 52 տոկոսը, հիմա՝ 36, 2024-ին՝ 42 տոկոս, հիմա՝ 36 տոկոս։ Մեկ երկրի մասնաբաժինն ավելի քան 50 տոկոսից մոտեցել է մեկ երրորդին։ Ավելացել են Հնդկաստանից, Իտալիայից, ֆրանսիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից եկողների թիվը»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ այսպիսի վիճակագրություն ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Իմ ինստագրամի և Տիկտոկի հետևորդ ռուսաստանցիները խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն խոստումը կատարում են»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց․ «Զբոսաշրջիկների այցելություններն ակնհայտ երևում են նաև մշակութային հուշարձաններ այցելություններով։ Մայիսի սկզբի օրերին՝ չհաշված կազմակերպված տուրերը, որոնք զբոսաշրջային ընկերություններն անում են ընդհանուր, անհատական տոմսերով Գառնիում 2000-3000 այցելություն է եղել։ Այցելությունների այցի մակարդակը մշակութային հուշարձաններ էապես բարձրացել է»։

Նիկոլ Փաշինյանն էլ պարծեցավ․ «Էս ընթացքում ես էլ փողոցներում հանդիպել եմ զբոսաշրջիկների։ Իտալիայից եկած զբոսաշրջիկների հետ էլ եմ նկարվել, Ռուսաստանից եկածների հետ էլ, Վրաստանից եկածների հետ էլ, Գերմանիայից եկածների հետ էլ, Չինաստանից եկածների հետ էլ, էլի շատ երկրների զբոսաշրջիկների։ Այնպես որ, դա տեսանելի է»։

ՀՀ կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031