Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի եղբոր և եղբոր որդու նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Մայիս 07,2026 23:53 Share

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինի որդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում մինչ վկայի հարցաքննությունը հանրային մեղադրողը հայտարարեց, որ այսօրվա նիստը նախապես համաձայնեցված չի եղել և ինքը 16։30-ին Էջմիածնի նստավայրում սպանության քրեական գործով պետք է հանդես գա եզրափակիչ ելույթով։

Նա դատարանին խնդրեց հնարավորության դեպքում քննարկել խափանման միջոցի հարցը, որպեսզի ինքը իր դիրքորոշումը հայտնի և հեռանա, որից հետո դատարանը որոշում կայացնի։ Պաշտպանական կողմը հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը։

Դատարանը հանրային մեղադրողի հայտնած հանգամանքների շուրջ գտավ, որ առաջնահերթության կարգով պետք է քննարկման առարկա դարձվի մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, որից հետո եթե ժամանակ կլինի, կիրականացվի վկայի հարցաքննությունը։

Հանրային մեղադրողը նշեց, որ իր ավելի վաղ նախանշված հիմքերը և հիմնավորումները, որոնց առկայության պայմաններում մեղադրյալները գտնվում են այլընտրանքային խափանման միջոց հանդիսացող տնային կալանքում, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս էական փոփոխության չեն ենթարկվել, չեն չեզոքացել։ Եվ հաշվի առնելով վերանշյալը՝ դատարանին միջնորդեց թե Համբարձում Ներսիսյանի, թե Գևորգ Ներսիսյանի մասով ևս երեք ամսով երկարաձգել խափանման միջոց հանդիսացող տնային կալանքը։

Պաշտպանական կողմն առարկեց հանրային մեղադրողի կողմի հայտնած դիրքորոշմանը՝ պատճառաբանությամբ, որ համաձայն չէ, որ վերջին ամիսների ընթացքում որևէ փոփոխություն չի եղել։ Ամբողջ ընթացքում մեղադրյալները որևէ խախտում թույլ չեն տվել և ցուցաբերել են պատշաճ վարքագիծ։

Պաշտպանական կողմը միջնորդեց խափանման միջոց տնային կալանքը փոխել վարչական հսկողության՝ պահպանելով գրավը։

Լսելով կողմերի դիրքորոշումները և հաշվի առնելով էական կարևոր հանգամանքները, դատարանը որոշեց մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել և կիրառել վարչական հսկողություն՝ համապատասխան սահմանափակումներով։

Այսօրվա դատական նիսստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 26-ին, ժամը 15։00-ին։

Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031