Լրահոս
Օրվա լրահոսը

Համեցեք, մի քաշվեք, այսպես թե այնպես, ցեխ շպրտոցին լինելու է. «Բոլորին դեմ եմ»-ի անդամները ցեխ շպրտեցին քաղաքական ուժերին պատկերող պաստառի վրա

Մայիս 08,2026 15:34 Share

«Բոլորին դեմ եմ»-ը քարոզարշավի մեկնարկը սկսեց խորհրդանշական գործողությամբ՝ ձեռքով ցեխ շպրտեց բոլոր քաղաքական ուժերին պատկերող պաստառի վրա, որը տեղադրված էր Վերնիսաժի հարևանությամբ: Առաջինը ցեխ շպրտեց այդ ուժի խորհրդանիշ «Սարդ մարդը», այլոց նույնպես ցեխ շպրտելու հնարավորություն ընձեռվեց։

«Թող անպակաս լինի տիղմը ու անջնջելի ձեր հետքը։ Նետի՛ր ցեխը նրանց վրա»,- այս կարգախոսով էր անցկացվում միջոցառումը: «Երկրորդ գիծ եմ կանգնած, մի հատ արագ ցեխ քցեմ ու գնամ էլի»,- ասաց մեկը։ «Համեցեք, մի քաշվեք, այսպես թե այնպես, ցեխ շպրտոցին լինելու է»,- ասաց Իշխան Գեւորգյանը։

«Մենք դեռեւս 2018-ից ակտիվ մասնակցել ենք հեղափոխությանը, բոլոր պայքարներին մասնակցել ենք, որ մեր պետությունը ավելի դեմոկրատական եւ ժողովրդավար դառնա: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ այն խոստումով, որ Սերժի կոստյումը պետք է հանվեր, բայց այդ կոստյումը փորձելուց հետո հասկացավ, որ շատ լավ սազում է իրեն: Ու հիմա այս ընտրական համակարգը, որ Սերժի կոստյումն է, հագել է ու չի ուզում հանել: Մեր հիմնական մեսիջները հենց դրա մասին են։ Կայուն մեծամասնությունը պառլամենտական երկրում ուղղակի չարիք է, որովհետեւ պառլամենտարիզմը համագործակցության մասին է»,- ասաց Հովսեփ Ղազարյանը։

Նինա Կարապետյանցն էլ նշեց, որ ցեխ շպրտոցին ու միմյանց վրա կոմպրոմատները, ցավոք, տարածված են մեր իրականությունում. «Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ անում ենք, անլրջություն է: Մինչդեռ սա անլրջություն չէ, մենք պատկերավոր ցույց ենք տալիս, թե ինչ է տեղի ունենում մեր դաշտում իրականում: Մեր հասարակությունը շատ խիստ բեւեռացված հասարակություն է, մերոնք հստակ գիտեն, թե ում են ընտրելու… Մենք մեր ակցիաներով փորձում ենք ցույց տալ, թե ինչ այլընտրանք կարող են ունենալ: Սա ինչ-որ չափով անլրջացնելու տպավորություն է թողնում, բայց այլ կերպ ուշադրություն գրավելու հնարավորություն չունենք՝ միլիարդներ, վարչական ռեսուրս, Հ1-ը մեր համար չի աշխատում 24/7 ռեժիմով: Մենք որեւէ այլ հնարավորություն չունենք: Մեր հնարավորությունը սա է, այո, մենք ասում ենք, որ «հայփի» էլեմենտ ունի ակցիան իր մեջ, ոչ թե գալիս ենք լուրջ դեմքերով ու ասում՝ դե կներեք, Արցախը Հայաստան էր եւ վերջ, հետո չստացվեց»:

«Բոլորին դեմ եմ»-ի տղաները կոչ արեցին հունիսի 7-ին ընտրել իրենց, որովհետեւ իրենց ձեւակերպմամբ, իրենք ամենամաքուր ձեռքն ու ամենամաքուր ուժն են։ Ցեխարձակումից հետո «Բոլորին դեմ եմ»-ի ներկայացուցիչները լուսանկարվեցին ցեխոտված պաստառի մոտ, մաքրեցին տարածքն ու հեռացան։


«Բոլորին դեմ եմ»-ի քարոզարշավի մեկնարկի մասին ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031