Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում մեր ընդդիմադիր գործիչներին ստիպված են լսում ու ստիպված են հանդիպում, որովհետեւ չեն ուզում լսել ու հանդիպել. Աշոտյան

Մայիս 08,2026 18:12 Share

«Սիրանուշ Սահակյանը Ադրբեջանի ՄԻՊ-ին շատ ճիշտ նկարագրեց՝ կախյալ է, բարեկամ է… Ադրբեջան բառը, որ հանեիր, դնեիր Հայաստան, ոչ մի բան չէր փոխվելու նկարագրության մեջ»,- այսպես է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի հայտարարությանը արձագանքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտն ամենախեղկատակային ինստիտուտներից մեկն է. «Դա ասում եմ՝ տասնյակ մարդկանցից մեկը, որը անցել ու մինչեւ հիմա անցնում է բոլոր գործընթացներով: Մենք չունենք այդպիսի անձնավորություն, որի վրա կարող ենք հույս դնել: Այո, քաղաքականացնում եմ, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանություն երեւույթը քաղաքական երեւույթ է, այն ծնվել է քաղաքական մտքի արդյունքում, քաղաքականության հետեւանք է: Վատ է, որ այսօրվա վիճակում առերեսվում ենք այս իրականությանը»:

Աշոտյանը խոսեց նաեւ ընդդիմության գործիքակազմերից ու նկատեց, որ հիմա ընդդիմությունը չունի այն գործիքակազմը, որն ուներ մինչեւ 2018 թվականը. «Խորհրդարանում ընդդիմության բացառիկ գործիք էր հանդիսանում խորհրդարանական դիվանագիտությունը: Երբ ընդդիմությունը կարողանում էր այդ գործիքով տեսանելի ու հասանելի լինել արտերկրին: Այսօրվա կոնյունկտուրան այնպիսին է , որ ԵԽԽՎ-ում մեր ընդդիմադիր գործիչներին ստիպված են լսում ու ստիպված են հանդիպում, որովհետեւ չեն ուզում լսել ու հանդիպել: Հայաստանի գործող ռեժիմն ամբողջությամբ բավարարում է՝ սպասարկելով այն օրակարգը, որ իրենց պետք է: Ընդդիմության հետ հանդիպումն ավելի շատ պրոտոկոլ է, քան թե իրականում տեղեկատվության փոխանակում: Այսինքն՝ Եվրոպական խորհրդարանական վեհաժողովները դարձել են դանայան մի մեծ տակառ, որտեղ ընդդիմությունը կարող է տոննաներով կոկորդիլոսի արցունքներ լցնել իրավիճակի հետ կապված, բայց այդ տակառները մի կաթիլ նույնիսկ չեն լցվում ու չկա հետադարձ կապ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ձեր ասածը նաև կարող է նշանակել նաև, որ այդ կառույցում հրաշալի հասկանում են, թե ովքեր են այսօրվա ընդդիմությունը ներկայացնողները: Ամենայն հավանականությամբ նրանք առաջնորդվում են այն մտայնությամբ, որ դերերի սոսկական փոփոխությունը որակների փոփոխություն չի ենթադրում. այնպես որ մի քիչ էլ ձեր ու ձեր ոչ հեռու անցյալի կերպարի մեջ փնտրեք վերաբերմունքի պտճառը:

  2. Զավեն says:

    Թեև կա մեկ այլ շատ էական խնդիր ևս. զբաղեցնելով ընդդիմադիր դիրքեր հանդես եք գալիս սեփական երկրում ՌՖ շահերի պաշտպանի, կամ, գոնե, կրեմլյան պրոպագանդան ընդդեմ պաշտոնապես եվրոպական քաղաքական արժեհամակարգը համակրող սեփական իշխանությունները քննադատելու դիրքերից, քննադատելիս էլ առաջնորդվում եք բացառապես կրեմլյան նարաիվներով… բնակա՞ն չէ, որ պիտի անտեսվեք մի կառույցում, որը թշնամի է հռչակվել հենց ՌՖ-ի կողմից:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031