Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը զարմացել է՝ Անահիտ Մանասյանը գերիների կոչով ինչո՞ւ պետք է Բաքու գնար

Մայիս 08,2026 17:41 Share

Այս օրերին, երբ Բաքվում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական տարբեր ղեկավարներ դիմում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) Բաքու այցելելու կոչով, Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր մի շարք հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչու ՀՀ ՄԻՊ-ը չպետք է Բաքու գնա:

«Ի՞նչ է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այցը տալու հայկական կողմին ու ընտանիքներին: Հայաստանի ՄԻՊ-ը անկախության չափանիշներին համապատասխանող հաստատություն է, կա միջազգային գնահատական: Ադրբեջանական ՄԻՊ-ը չի համապատասխանում փարիզյան սկզբունքներին ու գործադիրից կախյալ գործունեություն իրականացնող ինստիտուտ է: Չմոռանանք նաեւ, որ Ադրբեջանի ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է մի կին, որը քաղաքական էլիտայի մաս է կազմում, ունի բարեկամական կապեր հենց Ալիեւների ընտանիքի հետ:

Եթե խոսում ենք ընդամենը շրջագայության մասին, կարծում եմ՝ սա շատ լավ տեղավորվում է խաղաղության ընդհանուր պատկերում: Եթե խոսում ենք ՄԻՊ-ի մասին, որը մարդու իրավունքների պաշտպանության խնդիր ունի, որը առնվազն պետք է արձանագրի կամ կանխի խախտումը՝ հանդես գալով խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, հարց է առաջանում՝ ՀՀ ՄԻՊ-ը ի՞նչ գործունեության երաշխիքներ ունի, որ կարողանա իր մանդատով հանդիպել, արձանագրել ու բարձրաձայնել միջազգայնորեն կամ Ադրբեջանի իշխանությունների առջեւ խնդիրը: ՀՀ ՄԻՊ-ը նման լիազորություններ չունի եւ ՀՀ ՄԻՊ-ը ՀՀ պետական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների առնչությամբ է գործում:

Եթե ցանկանում ենք երաշխավորված գործունեություն, դրա ավելի լավ ձեւաչափ կա՝ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն է, որի անդամ է նաեւ ՀՀ ՄԻՊ-ը»,- Անահիտ Մանասյանին այսպես պաշտպանեց Սիրանուշ Սահակյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031