Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղվա Հայաստանի խորհրդանիշը` բահն է. Նարեկ Կարապետյան

Մայիս 08,2026 21:12 Share

«Երբ այցելում ենք համայնքներ, մարդիկ ասում են՝ բոլոր քաղաքական գործիչները նույնն են։ Ասում են՝ Նարեկ ջան, լսել ենք, բայց մի տեսակ քաղաքական գործիչների հանդեպ համակրանք չունենք, միշտ խաբել են։ Այդ ժամանակ մենք մի բան ենք ասում՝ եկեք գործիչների անցյալը համեմատենք իրար հետ, ինչ ճանապարհ են անցել մարդիկ և ի՞նչ փոփոխություն են բերելու»,- «Հաղթանակ» զբոսայգում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա ցույց տվեց երկու խորհրդանիշ. մեկը մուրճ այսօրվա Հայաստանի խորհրդանիշը, մյուսը՝ բահ` ուժեղ Հայաստանի խորհրդանիշը.

«Մարդ կա, որ էս մուրճը ժողովրդի վրա ճոճում ու սպառնում է։ Սա այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է՝ սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդի նստեցնելը։

Վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է։ Բահը շինարարության, կառուցելու մասին է։ Մեր երկրում հողատարածքների կեսը՝ 200 000 հեկտարը, անտեր է։ Ութ տարում 40 000 հեկտարն անտեր է մնացել։ Վաղվա Հայաստանը, ուժեղ Հայաստանը ծաղկացնելու է այդ հողերը, այդ գյուղերը կառուցելու է»։

Մանրամասները` տեսանյութում

Ամբողջական տեսանյութը` այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031