Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կորուստ, պարտություն, 5000 կյանք… այս ամենը հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին մինչեւ գերեզման ու գերեզմանում էլ. Զուրաբյան

Մայիս 09,2026 13:35 Share

«Երբ 2020-23թթ  Փաշինյանն իր ոճրագործ քաղաքականությամբ մեզ ներքաշեց այս կործանարար պատերազմների մեջ, մեր ժողովրդի մի ամբողջ հատված ենթարկեց ցեղասպանության եւ վտարման: Փաշինյանը հիմա աշխատում է հայ ժողովրդի այս մի հատվածը դեպի ստրկացման ու թրքացման տանել: Հետեւաբար մեր այս  հարգանքի տուրքը  մեր հերոսներին մատուցելով՝ ընդգծում ենք, որ թույլ չենք տա, որ նա կործանի ՀՀ ինքնիշխանությունը »,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես  Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր: Այսօր Եռատոնից մնացել է սոսկ Հաղթանակի օրը:

Զուրաբյանի խոսքով՝ հաղթանակը հզոր պետությունն է, որն ապահովում է իր ժողովրդի համար ազատություն, ինքիշխանություն, բարեկեցություն եւ այլն. «Մենք մի ամբողջ ռազմավարական ծրագիր ենք ներկայացրել, որտեղ մենք իսկապես ռազմավարական լուծումներ ենք առաջարկում»:

Անդրադառնալով «Արցախը մերը չէ» Փաշինյանի հայտարարություններին՝ Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը  միշտ փորձում է այնպես ներկայացնել, որ տարածքային նկրտումներ ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ: Մենք  ընդամենը պաշտպանել ենք Արցախի ժողովրդին ոչնչացումից ու վտարումից: 90-ականների ամբողջ պայքարի իմաստը դա  է եղել, որ չթողնենք այդ մարդկանց իրենց բնօրրանից քշեն: Դա ենք արել: Իսկ Նիկոլ Փաշինյանը թողեց, ինչ-որ փուլերի խրախուսեց ոչնչացումն ու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի նկատմամբ: Իսկ որ ասում է՝ թակարդ էր, իսկ մենք մեր պետությունը թակարդից հանեցինք, հարց է  առաջանում: 2008-ին հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում էր առաջին նախագահին, նրան համարում էր հաղթած նախագահ, գովաբանում նրա ղարաբաղյան քաղաքականությունը, հարց է առաջանում՝ հասել ենք 2026 թվական,  ի՞նչ է փոխվել Նիկոլ: Ես բացատրեմ՝ 2008-ից հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ ղեկավար եւ կործանեց Արցախը, ՀՀ ինքնիշխանությունն ու արժանապատվությունը 5000 կյանք տվեց: Սա հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին մինչեւ գերեզման ու գերեզմանում էլ: Որովհետեւ ինքը գիտի, որ պատասխանատու է հայ ժողովրդի ու պատմության առաջ, այն բոլոր ոճրագործությունների համար, որ ինքը կատարել է հայ ժողովրդի հանդեպ: Այդ կարեւոր բանը իրեն քնել չի թողնում գիշերները: Այդ պատմական մեղքը իր վրա է, հետեւաբար պետք  է գտնի ելք: Իսկ ելքը հետեւյալն է .պետք է վարկաբեկես նախորդների  հաղթանակները ու քո պարտությունը ներկայացնես որպես ինչ-որ մի մեծ հաղթանակ ու փրկություն: Այդ ամբողջը բլեֆ է, ինքը նույնիսկ ՝ այս բոլոր կորուստներից հետո չգիտի ՀՀ ճանապարհը: Էդ որ ասում է գնում ենք Եվրամիություն, Եվրամիությունը դրա մասին չգիտի, նույնիսկ չի էլ պլանավորում նման գործընթաց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարն՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031