Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևն այդ հայտարարությունն արել է՝ տեսնելով, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը. Արամ Սարգսյան

Մայիս 11,2026 10:55 Share

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պնդել է, թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր շարունակում են «ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով», ինչը, ըստ նրա, խոչընդոտում է տարածաշրջանային կայունությանը։

Վստահ եմ, որ Ալիևն այդ հայտարարությունն արել է՝ տեսնելով, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին։ Ազգային հույզերի վրա խաղալը ավանդական ռուսական գործելակերպ է։ Նույնը նրանք արել են վրացական ընտրություններից առաջ՝ Աբխազիայի հարցով, որը այդպես էլ չվերադարձրին ընտրություններից հետո։

Համոզված եմ, որ ՌԴ-ն գնում է նման դրսևորումների, քանի որ համոզվել է, որ ՀՀ-ում իր ունեցած թեկնածուներով հաջողության չի հասնելու, իշխանություն չի փոխելու, և հիմա ազգային հույզեր վաճառելով՝ փորձում է ուժեղացնել նրանց։

Ցավոք, Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու և բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաև քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել ՌԴ շահերը սպասարկող ուժեր։

Հ.Գ. Հետևեք քարոզարշավին․ մենք լուծումներ ենք առաջարկում բոլոր ուղղություններով, որոնք հետագայում կբացառեն նաև նման իրավիճակները։ Մասնակցեք ընտրություններին, քվեարկեք «Հանրապետություն» կուսակցության օգտին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031