Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ վկայի կարգավիճակով հարցաքննվել է հայր Ռուբենը

Մայիս 11,2026 13:59 Share

Տեղական ինքնակառավարման մարմնի տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում փորձել են սիրաշահել քահանաներին, որոշներին տարբեր խոստումներ տվել, որոշ դեպքերում խոսել սպառնալիքի լեզվով՝ ընդհուպ սպառնացել մինչեւ եկեղեցներից վտարել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում պատմեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Սպառնում են քահանաներին, որ եթե չեք ընդունում այն կեցվածքը, որով պետք է դուք էլ չճանաչեք ամենայն հայոց հայրապետի տնօրինությունը, նշանակում է՝ դեմ եք գնում պետության քաղաքականությանը: Հետեւաբար, մենք ժողովրդով, թե ինչ ժողովուրդ, չգիտեմ, ոնց հասկանում եմ՝ ժողովրդի անունից նույն ժողովրդի դեմ է աշխատանք տարվում, սպառնում են՝ ձեզ կհեռացնենք, կվտարենք, եկեղեցիների կողպեքները կփոխենք: Առաջարկվել է որոշ դեպքերում նաեւ եկեղեցիների դռները փակել հավատացյալների առջեւ, մինչեւ այս թնջուկը վերջնականապես կլուծվի: Թեմի 23 քահանաներից 20 քահանա հաստատուն են մնում իրենց հովվություններում, չեն նահանջում այս մոլորեցման եւ վախի այս մթնոլորտին ու գործի են անցնում իշխանության մյուս ճյուղերը եւ այս դեպքում դատարանը կայացնում է անօրինական որոշումը: Փորձում են խոչընդոտել իմ ծառայությունը: Ես՝ որպես հայ Առաքելական եկեղեցու հոգեւորական, չեմ կարող պատարագ մատուցել, դա խոչընդոտ է դատական ակտին, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, քահանայաց դասին հանդիպել, դա խոչընդոտ է դատական ակտին»,- պատմեց հայր Ռուբենը:

 

Նա նաեւ ասաց, որ քրեական մի վարույթով առայժմ որպես վկա հրավիրվել է հարցաքննության ու չբացառեց, որ իր ձերբակալության հիմքերն են նախապատրաստվում. «Այս քրեական վարույթում այն հոդվածն է, որը, ըստ էության՝ ամենայն հայոց հայրապետի համար է դրված։ Ես առայժմ վկայի կարգավիճակ ունեմ»:

Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին պաշտոնից ազատելով՝ դադարեցրել էր նաեւ նրա՝ որպես առաջնորդի լիազորությունները, այդ թվում՝ բանկային ոլորտում: Արման Սարոյանը դատարանում վիճարկել էր այդ տնօրինությունը ու խնդրել, որ որպես հայցի ապահովման միջոց ապահովվի, որ ինքը շարունակի պաշտոնավարել, իսկ դատարանը նման միջոցներ է ձեռնարկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031