Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները

Մայիս 11,2026 17:51 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակում ընդգրկված Հայկ Արկադիայի Ավագյանը, ինչպես նաև «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։

Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031