Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք պատերազմ եք բերել դուք, եկել, խոսում եք»․ վեճ քաղաքացիների և Արսեն Թորոսյանի միջև Նոր Նորքում

Մայիս 11,2026 18:16 Share

«Ես ձեր կուսակցությանը չեմ հավատում։ Մի քանի պատճառներ կան։ Առաջինը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինը Մոսկվայից ասաց՝ Նիկոլ, դադարեցրու պատերազմը, չդադարեցրեց, հոկտեմբերի 5-ին էլ չդադարեցրեց»,- Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում վեճ բռնկվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և քաղաքացիների միջև։

Քաղաքացիներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի պատճառով 5000 զոհ ունեցանք։ Արսեն Թորոսյանն էլ հակադարձեց՝ մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել։

Արսեն Թորոսյանն արդարացավ՝ մե՞նք ենք սպանել մեր հայրենակիցներին․ «Հարձակվել են մեզ վրա։ Ադրբեջանն է, որ չի պահպանել հրադադարը, Պուտինն ի՞նչ կապ ունի»։

Արսեն Թորոսյանը ՔՊ-ին քննադատող քաղաքացիներին հակադարձում էր, թե երբ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա, ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն պետք է գային, պաշտպանեին մեր տարածքը, բայց դա չարեցին՝ Պուտինն ու ՌԴ-ն ասացին՝ չգիտենք՝ դա ձե՞ր սահմանն է, թե՞ ոչ։

Նրա հետ վեճի բռնված Նոր Նորքի բնակիչներից մեկն էլ հարցրեց․ «Ո՞վ էր Նիկոլի լեզվից բռնում, որ Պրահայում կանգներ, ասեր՝ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»։

Մեկ ուրիշ քաղաքացի միջամտեց խոսակցությանը և վրդովված ասաց․ «Երեք պատերազմ եք բերել դուք, եկել, խոսում եք»։

Մյուսն էլ հարցրեց՝ Ղարաբաղի ղեկավարությունն ի՞նչ էր արել հայաստանցիներին, որ անտեր թողեցիք։ Արսեն Թորոսյանը կրկին ընդդիմացավ՝ ո՞նց ենք անտեր թողել․ «Ամեն օր բանակցում ենք, որ իրենց վերադարձնենք Հայաստան։ Ամեն հնարավորություն օգտագործում ենք Ղարաբաղի ղեկավարությանը և մեր մյուս հայրենակիցներին բերելու»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031