Ի՞նչ կապ ունեն Սիսիան խոշորացված համայնքի Աշոտավան, Սառնակունք և Շաղատ վարչական շրջանների ղեկավարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կաշառքի գործի հետ։ Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ համայնքի ղեկավարներից։
Աշոտավանի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բեգլարյանն անմիջապես հերքեց լուրը, թե իրեն կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։
Զանգահարեցինք նաև Շաղատի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Խաչատրյանին, ով հաստատեց տեղեկությունները, որ իսկապես տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, բայց վստահեցրեց, որ կապ չունի դեպքի հետ․ «Տեսեք՝ ինչ եմ ասում, ինձ տարել են, այո, ինձ ասել են՝ բան չհրապարակվի հանկարծ։ Ես գործով վկա եմ ու վերջ»,– հակիրճ ասաց գյուղապետը։
Իսկ Սառնակունքի վարչական շրջանի ղեկավար Արսեն Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը իր անունն է շոշափվել ինչ-որ խոսակցությունների մեջ, դրա համար են տարել։ Ընդհանրապես «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապ չունի, վկայի կարգավիճակ ունի։ Մեր ճշտող հարցին՝ ինքը ՔՊ անդամ է, թե ոչ, վերջինս հայտնեց, որ անկուսակցական է, բայց աշխատում է գյուղապետ։
Կարդացեք նաև
«Ես կողմնորոշում չունեմ, հորդորում եմ քաղաքական հարցեր չտաք։ Ես իմ մասնակցությունը կատարելու եմ, ես կիմանամ, թե ում եմ կատարելու»,– ամփոփեց գյուղապետը։
Այսպիսով, շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել․ ընդդիմադիրներին գաղտնալսել են, և պարզվել է, որ ՔՊ-ի օրոք գյուղապետ աշխատողներ են տեսադաշտում հայտնվել։ Կաշառքի քրեական վարույթով Սառնակունքի, Աշոտավանի և Շաղատի գյուղապետերին բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց այս մասին պաշտոնական աղբյուրները լռում են։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

















































