«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց նամակ սյունեցի ջանին…
Սյունիքում ենք ու անընդհատ փորձում եմ հասկանալ այն ձգողականությունն ու հեքիաթային ուժը, որն ունի այս հրաշք վայրը՝ իր աշխարհագրական դիրքով, բնությամբ և մարդկանցով։ Միանշանակ, Լեռնահայաստանը՝ Գարեգին Նժդեհով, այսօրվա հայ պետականության սկզբնաղբյուրն է։
Սյունիքը նաև Հայաստանի տնտեսական հզորացման հենքն է։ Հրաշալի բնություն, տարվա բոլոր 4 եղանակները. Զանգերում՝ ձյուն, Մեղրիում՝ ամառ։ Միակ խնդիրը, որ կա Սյունիքում, նոսր բնակչությունն է՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա ընդամենը 30 մարդ։ Ո՞րն է պատճառը…
Կարդացեք նաև
Սյունիքում են գտնվում ՀՀ արդյունաբերական ներուժի ամենաշահութաբեր գործարանները, սակայն այստեղ ստեղծված հարստությունը դուրս է հանվում՝ վերածվելով Երևանում և շվեյցարիաներում շքեղ առանձնատների։ Սրանից ելնելով էլ երիտասարդությունը, կայանալու մղումով, հեռանում է՝ գնում Երևան, որտեղ կենտրոնացված է բիզնեսը, նոր հնարավորություններն ու փողերը։
Իրավիճակը շտկելու տարբերակը մեկն է․ ԱՊՀ-ում կույրաղիք համարվող Սյունիքը պետք է վերածել տարանցիկ կոմունիկացիաների և բիզնեսի կենտրոնի։ TRIPP նախագիծը լուծում է այս խնդիրը՝ Սյունիքը դարձնելով համաշխարհային նշանակության կենտրոն և թուլացնելով տարածաշրջանի անհամաչափ կախվածությունը ՌԴ-ից։
ՀՀ-ն փոքր, բայց զգուշավոր քայլերով շարժվում է դեպի իրական անկախություն, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք կախվել են Հայաստանի ոտքերից ու ձգում են հետ՝ փորձելով թույլ չտալ այդ ընթացքը։ Համոզված եմ, որ հունիսի 7-ի իր ընտրությամբ սյունեցին մերժելու է այդ ուժերին, քանի որ միայն այդ դեպքում է, որ հեռացած սյունեցին վերադառնալու է։
ՀՀ-ի ամենախոշոր ներդրումները՝ թե՛ ճանապարհների, թե՛ արդյունաբերության ոլորտներում, լինելու են հենց այստեղ։
Սյունեցի ջան, պատրաստվիր մեծ փողերի վերադարձին։ Սյունիքում տների և հողերի գները շուտով կտրուկ թանկանալու են։ Սյունիքը դառնալու է Հայաստանի ամենահարուստ և ամենախիտ բնակեցված մարզը։
Մեզ պարզապես մի փոքր տեմպ տալ է պետք, քանի որ այսօրվա իշխանությունները խիստ չեն Հայաստանի ոտքերից կախված նախկինների հանդեպ, իսկ TRIPP-ի մասով էլ դանդաղում են։ Մեր ներկայությունն է, որ ԱԺ-ում կապահովի նշածս տեմպը և կօժանդակի արևմտյան ներդրողին։
Սյունիքից է շարժվելու ՀՀ տնտեսության լոկոմոտիվը, որի առաջին քայլերն արդեն տեսանելի են, ու փառք Տիրոջը…


















































