Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X» հարթակում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը և նշել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման նպատակով։
«Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»,- գրել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել էր, որ Հայաստանի հետ 2022 թվականից ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում իրականացված վստահության ամրապնդման քայլերի արդյունքում՝ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկին առնչվող բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։


















































