«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ «Միանշանակ է, որ Արսենը գաղափարական մարդ էր, հարգված անձնավորություն Ստեփանավան քաղաքում։ Քաղաքական թիմի ընտրությունն էլ պատահական չի եղել՝ հաշվի առնելով մարդկային բոլոր բարձր որակները։
Ես նրան կհամարեի նահատակված անձնավորություն, որովհետեւ նրա պայքարը հանուն հայրենիքի էր, հանուն Ստեփանավանի էր, հանուն լավ նպատակների էր։ Նա համապետական ընտրություններում էլ մեզ հետ միասին պայքարել է, որպեսզի Հայաստանն ունենա ավելի լավ ապագա, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան։
Այս իշխանությունները կալանքը դարձրել են պատժի գործիք։ Այդ մասին շատ է խոսվել։ Եվ Արսենը դարձավ այս պայքարի բառիս բուն իմաստով նահատակ։ Նրա մահն անսպասելի էր, որովհետեւ նա երիտասարդ էր, առողջական խնդիրներ չէր ունեցել։ Բայց սպասելի էր իշխանությունների ընդհանուր գործելաոճի մեջ, որ սա լավ տեղ չի տանելու, եւ մենք ունենալու ենք այսպիսի ցավալի հետեւանքներ։
Երբ արդարադատության նախարարին հարցրին, թե այս անմխիթար վիճակում կալանավորներն ինչպե՞ս են դիմանում, նա ոչ ավել, ոչ պակաս պատասխանեց. «հո մեր տուն չենք տանելու»։ Սա պետական պաշտոնյային ոչ հարիր մոտեցում է։
Կարդացեք նաև
Մարդիկ երբ հայտնվում են կալանավայրում գիտակցումով, որ իրենք անմեղ են, դա բերում է այսպիսի ողբերգական հետեւանքների»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































