Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում 7-ամյա ըմբշամարտիկն ու Ռոբերտ Քոչարյանը չափեցին իրենց բազկի ուժը

Մայիս 13,2026 22:20 Share

Այսօր Արթիկում, երբ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ավարտեց իր ելույթը՝ անցնելով հարցուպատասխանի, 7-ամյա մի տղա վերցրեց խոսափողը ու ասաց, որ ինքը 7 տարեկան է, զբաղվում է սպորտով, որը իրեն սովորեցնում է լինել ուժեղ և երբեք չհանձնվել։

«Ես ուզում եմ, որ մեր Հայաստանը լինի հզոր ու ուժեղ, ինչպես իսկական չեմպիոնը։ Հարգելի նախագահ, մենք սպասում ենք ձեր հաղթանակին, որպեսզի մենք՝ երեխաներս, մեծանանք անհոգ ու խաղաղ երկրում»,- ասաց փոքրիկը։ Ռոբերտ Քոչարյանը ծիծաղեց՝ ասելով, որ իր սերունդը երեխա ժամանակ այդքան համարձակ չէր։

Նա հարցրեց՝ ինչ տեսակի ըմբշամարտով է զբաղվում փոքրիկը, ծնողը պատասխանեց՝ ազատ ոճի ըմբշամարտով, արդեն երեք մեդալ ունի։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվել երկար ժամանակ, իր քաշային կարգում և տարիքայինում մրցումների ժամանակ առաջին տեղն է զբաղեցրել Արցախում։ Նա կանչեց փոքրիկին ու չափեցին ուժերը։

«Էս ինչ ա»,- ասաց Քոչարյանը՝ գովաբանելով երեխային։

«7 տարեկանը գիտի, որ պայքարել է պետք, ուժ է պետք, կառավարությունում չգիտեն, ի՞նչ անենք։ Ես առաջարկում եմ այս երեխային մտցնենք մեր քարոզչական խմբի մեջ, միգուցե պաշտոնյաներին խելք սովորեցնեն մի քիչ»,- ծիծաղելով ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031