Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում այսօր Հայաստանի ըմբիշները ևս մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին։
71 կգ քաշային կարգում Ջանես Նազարյանը եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Բասիլիային ու կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին։
Մեր թիմին արծաթե մեդալ բերեց 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը, իսկ 45 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Վազգեն Վարդանյանը։
Այսպիսով, Հայաստանի մինչև 17 տարեկան ըմբիշները Բուլղարիայում ընդհանուր առմամբ նվաճել են 2 ոսկի, 2 արծաթ և 3 բրոնզ։
Կարդացեք նաև
Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ռուսաստանին և հետ թողնելով Ադրբեջանին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































