Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուս 18 ուժերն այնքան են ջուր ծեծել, որ Կարապի լիճը դատարկվել է. «Բոլորին դեմ եմ»-ը ջուր ծեծելով ընդվզեց

Մայիս 14,2026 16:11 Share

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իր համակիրներին հրավիրել էր Կարապի լիճ` նախընտրական ջուր ծեծոցիի՝ խոստանալով թաց եւ անկեղծ ձևաչափով շփում քաղաքացիների հետ եւ նախադեպը չունեցող ջուրծեծոցի։ Միջոցառման գլխավոր հերոսը ինչպես միշտ Սպայդերմենն էր:

The I Am Against Everyone party organized a pre-election water fight near Swan Lake. Yerevan, Armenia

Նա ջուրը ծեծեց ոչ թե լճում, այլ լճից դուրս դրված նավակում:

The I Am Against Everyone party organized a pre-election water fight near Swan Lake. Yerevan, Armenia

«Քաղաքական ուժերին ջուր ծեծելու համար ոչինչ չի կարող խանգարել, ինչը հենց հիմա ձեզ ցուցադրում է Սպայդերմենը: Դուք կարող եք դա անել թիակով, բռունցքներով, ինչու չէ՝ նաեւ գլխով: Այսօր առավոտյան տեղեկացանք, որ այս լիճը հատուկ են դատարկել մաքրելու նպատակով: Բայց մենք չենք հավատում այդ լուրերին:

The I Am Against Everyone party organized a pre-election water fight near Swan Lake. Yerevan, Armenia

Կա 2 վարկած. առաջին՝ երեկվա դպրոցական երեխաների պես լիճն ինքնակամ է դատարկվել, որպեսզի խանգարի մեր ակցիային: Եվ երկրորդ՝ մյուս 18 ուժերն իրենց բոլոր ներկայացուցիչներով այնքան են ջուր ծեծել, որ լիճը դատարկվել է: Ավելին, մենք լուրջ վախեր ունենք, որ նրանք հաջորդ 30 օրերին այնքան ջուր են ծեծելու երկրի տարբեր լողավազաններում, շատրվաններում, լճերում ու ջրամբարներում, որ երաշտ լինի: Հատուկ հրավիրում եմ Սեւանի ավազանի բնակիչների ուշադրությունը՝ չթողնեք ծեծեն Սեւանը, այն առանց այն էլ ցածր է»,-բարձրախոսով հայտարարեց Իշխան Գեւորգյանը:

The I Am Against Everyone party organized a pre-election water fight near Swan Lake. Yerevan, Armenia

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչները կոչ արեցին հունիս 7-ին գնալ ընտրությունների եւ ընտրել համար 2-ին, այսինքն՝ իրենց կուսակցությանը:

The I Am Against Everyone party organized a pre-election water fight near Swan Lake. Yerevan, Armenia

«Մեր ուժը բոլորից ամենալուրջն է, վերջին 25 օրերին ձեզ կապացուցենք…Այս կանոնով ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին մերժում ենք, որովհետեւ այս կանոնով հաղթողը դառնալու է սուպերվարչապետ, իր հրամանով լիճ դատարկվի, սահման հետ գա, ընդդիմությունն էլ աշխատելու է լրիվ նույն ձեւով, ինչպես աշխատել է վերջին 5 տարում եւ ոչ մի դեր չի ունենալու:

Մենք առաջարկում ենք գալ, փոխել համակարգը, խաղի կանոնները, շանս տալ փոքր ուժերին նույնպես մասնակցել, վերացնել կայուն մեծամասնություն երկրորդ փուլի գաղափարը, որ մեկ էլ եղել է Մուսոլինիի ժամանակ, բերել այդ մահակը՝ «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը, որը մեր հայրերի ժամանակ եղել է, ու հեռացրել են: Արդյունքում, երբ խորհրդարանում իրար ծնող ու զավակ են հայհոյում, մենք չենք կարողանում փաթեթով ասել, որ բոլորիդ դեմ ենք, մեզ թողնում են՝ մնանք տանը, իսկ մեր տանը մնալով՝ իրենք են շահում»,-ասաց Իշխան Գեւորգյանը:

The I Am Against Everyone party organized a pre-election water fight near Swan Lake. Yerevan, Armenia

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor.am-ին հայտնել է, որ շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են, յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը։ «Այսօր Կարապի լճի սանիտարական օրն է, դատարկվել է և մաքրվել այս պահի դրությամբ եւ հիմա ջուրը հետ է լցվում»,- ասաց նա։ Բեգոյանի խոսքով՝ մինչև երեկո լիճը լցված կլինի։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031