Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր փոխկապակցվածությունը գործող իշխանությունների հետ ինձ համար այնչափ տեսանելի է, որ ինձ համար դուք չեք կարող համարվել օբյեկտիվ և անկողմնակալ. Նինա Կարապետյանցի եւ Դանիել Իոաննիսյանի բանավեճը

Մայիս 15,2026 13:34 Share

Ուշագրավ երկխոսություն է ծավալվել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի եւ «Բոլորին դեմ եմ» շարժման վարչապետի թեկնածու, «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր անդամ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի միջեւ։

Առիթը Դանիել Իոաննիսյանի հետեւյալ գրառումն էր. «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Նինա Կարապետյանցը Հ2–ի եթերում հայտարարել է, որ իրենց ավտոբուսի նկատմամբ ոտնձգությունները դիտորդներին չեն հետաքրքրում։

Կարապետյանցի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր մասին դիտավորյալ տարածվող ապատեղեկատվություն, քանի որ Կարապետյանցը չէր կարող չիմանալ, որ «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ առաքելության ղեկավարը անձամբ է զանգել իրեն, ներկայացել ու մի քանի րոպե տևած խոսակցությունում առաջարկել օգնություն, ճշտել մանրամասները, ինչպես նաև հայտնել, որ պատրաստ ենք աջակցել ընտրական իրավունքի պաշտպանության հարցում։

Ավելին, համացանցում հրապարակային քննարկման ժամանակ ես եմ այդ կուսակցության ընտրական ցուցակի մեկ այլ ներկայացուցչի հայտնել, որ ավտոբուսի՝ տուգանային հրապարակում շարունակական գտնվելու հարցով զբաղվում ենք ու համապատասխան գրություն ենք հղել ՆԳ նախարարին։

Ընդ որում, սա արդեն առնվազն երկրորդ անգամն է, ինչ Կարապետյանցը մեր մասին մանիպուլյատիվ բաներ է տարածում»։

Նինա Կարապետյանցն արձագանքել է գրառմանը. «Ես հասկանում եմ, որ Ձեր պատկերացումների մեջ Հայաստանի միակ և անփոխարինելի դիտորդը (և ոչ միայն դիտորդը) Դուք եք ))))

Հիմա ըստ էության

1.Վատ լուր ունեմ )

Երկար տարիների դիտորդական առաքելության փորձ ունեմ նաև ես, և պնդում եմ, որ «նախկինների օրոք» ՈՐԵՎԷ օպոզիցիոն ուժի վրա նման հարձակման պարագայում, թե բոլոր դիտորդական առաքելություն իրականացնողները, ներառյալ միջազգային դիտորդների (որոնց գործուղման համար անգամ հրատապ ֆինանսավորումն էին կազմակերպել )) , թե դեսպանատների ներկայացուցիչները այդ կուսակցության օֆիսում «մշտական բնակություն» կհաստատեին։

2.Ինչ վերաբերվում է Ձեր նշած կազմակերպությանը

Պարոն Իոաննիսյան, անձամբ Ձեր փոխկապակցվածությունը գործող իշխանությունների հետ ինձ համար այն չափ տեսանելի է (այդ թվում՝ նաև Ձեր իսկ հարցազրույցներից), որ ինձ համար դուք չեք կարող համարվել օբյեկտիվ և անկողմնակալ, հետևաբար (ինձ համար) ձեզ հետ փոխկապակցված ցանկացած պրոյեկտ անաչառ և օբյեկտիվ չի, այսինքն` չի համապատասխանում դիտորդական առաքելության չափանիշներին, այսինքն (ինձ համար) իսկ ֆեյք է։

Հ.Գ Նշված կառույցից զանգ ստացել եմ, բնականաբար պատասխանել եմ հնչեցրած հարցերին, ինչպես կպատասխանեի ցանկացած օրինակ լրագրողի հարցերին։ Զուտ քաղաքավարության հարց է հնչեցրած հարցերին պատասխանելը։ Այսքանը»։

Դանիել Իոաննիսյանը արձագանքել է այս գրառմանը. «Նինա, էտ սաղ լոլոներդ մի կողմ շպրտիր։ Դիտորդական առաքելության չափանիշներին համապատասխանության հարցը կարող ես վիճարկել ԿԸՀ–ում, կամ պատասխան տաս քաղաքացիական դատարանում։

Չոր մնացորդում․ Այսինքն, դու ընդունում ես, որ դու գիտեիր, որ մենք դրանով զբաղվում ենք, բայց Հ2–ում պնդել ես հակառակը»։

Նինա Կարապետյանցի արձագանքն է. «Շատ սյուռ առաջակ եք անում ))))

Նիկոլ Փաշինյանի երկար տարիների աշխատանքային գործընկեր, ինչպես նաև կուսակից ընկերոջ ղեկավարած ԿԸՀ֊ը բողոքարկելը անիմաստ ժամանակի վատնում է, նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի թեզերը ակտիվորեն տարածող մարդու հետ, այդ մարդու հետ փոխկապակցված կառույցի անաչառությունից խոսելը ավելի անիմաստ զբաղմունք է։

Մի բան էլ, արի կլինի քեզ մի դիր քննիչի տեղ ))

Լոլոների մասով էլ չտեսնելու եմ տալիս ….»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031