Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան սահմանային «Ալիջան» անցակետը բացելու ակտիվ աշխատանք է տանում

Մայիս 15,2026 17:35 Share

Ermenihaber. Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավար Քադիր Բոզանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղային գծի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները կարող են պատմական շրջադարձային նշանակություն ունենալ տարածաշրջանի տնտեսության համար։

Բոզանը նշել է, որ սահմանի բացումից հետո թուրքական ապրանքներն այլևս Հայաստան կհասնեն ոչ թե Վրաստանով կամ Իրանով, այլ ուղիղ Կարսով։ Նրա խոսքով՝ դա զգալի խթան կհանդիսանա ինչպես Կարսի, այնպես էլ ողջ տարածաշրջանի տնտեսության համար։

Նա ընդգծել է, որ Հայաստանի շուկայում արդեն կան բազմաթիվ թուրքական ապրանքանիշեր, սակայն դրանք ներկայում մատակարարվում են երրորդ երկրների միջոցով։ Նրա խոսքով՝ երկաթուղու և սահմանային անցակետերի բացումը կվերացնի միջանկյալ ուղիները և կբարձրացնի տարածաշրջանի առևտրային ակտիվությունը։ Ըստ նրա՝ Թուրքիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններում ակտիվ աշխատանք է տարվում «Ալիջան» սահմանային անցակետի բացման ուղղությամբ, և այդ առումով կան «ոգևորիչ զարգացումներ»։

Բոզանն անդրադարձել է նաև Անիի կամրջի համատեղ վերականգնման ծրագրին՝ նշելով, որ այն կարևոր նշանակություն կունենա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Նշելով, որ գործընթացն առաջ է ընթանում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշումների համաձայն՝ Բոզանը հավատացած է, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031