«Դրանով ես անձամբ եմ զբաղվելու։ Մեր երկրի զարգացման պոտենցիալի հիմքում ես մեր երկրի մշակույթը եւ մշակութային օբյեկտները դնում եմ առաջին տեղում, քանի որ, գիտեք, մենք ծով չունենք, որ կարողանանք աշխարհին գրավենք՝ բերենք Հայաստան։ Մենք ունենք շատ լավ մշակույթ, մշակութային օբյեկտներ»,- այսօր իր առանձնատան բակում լոռեցիների հետ հանդիպման ժամանակ կրկնեց «Ուժեղ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Հարցը վերաբերվում էր աշխարհում հայկական գրականության եւ մշակույթի տարածմանը։
Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ նախատեսում են ունենալ նախարարություն, որը կկոչվի Մշակույթի, սփյուռքի եւ տուրիզմի։ Բացառեց՝ մենք պարտավոր ենք վերականգնել բոլոր մշակութային օբյեկտները, որ դրանք դառնան «լավ փող աշխատող օբյեկտներ» եւ ամբողջ աշխարհին բացատրելու ենք՝ քրիստոնեության կենտրոնը Հայաստանն է։
Հիշեցրեց, նախընտրական ծրագրում խոստացել են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մշակույթի եւ կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու են 150 տոկոսով՝ համամասնորեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































