«Ապառաժ». Արցախի ԱԺ նախագահը Կիպրոսում հանդիպել է եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գեադիս Գեադիի հետ:
Գեադիս Գեադին իր ցավն ու ափսոսանքն է արտահայտել ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ՝ նշելով, որ նրանք հաճախ ոչ հայանպաստ կեցվածք են ցուցաբերում Արցախի հարցում և բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի և այլ իրավունքների հետապնդման գործում։
Նա ընդգծել է, որ անգամ այլազգի պատգամավորների հայանպաստ նախաձեռնությունները հաճախ անհաջողության են մատնվում ՀՀ պաշտոնյաների կողմից ցուցաբերած կեցվածքի պատճառով։


















































