Երեւանի քաղաքապետարանի մայիսի 18-ի գործակարգավարական խորհրդակցությունը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Ի թիվս այլնի, նրան զեկուցեցին, որ Վեոլիա ջրի վթարի հետ կապված թեժ գծին ստացվել է 130 ահազանգ, ու բոլորը բավարարվել են, կոյուղագծերի պարագայում 400 վթար է եղել, վերացվել է 391-ը։ Ինչ վերաբերում է հոսանքի անջատումներին, հաշվետու ժամանակահատվածում վթարային անջատումների թիվը եղել է 173, պլանային անջատումներինը՝ 212։
Ոլորտային զեկուցումներից հետո անդրադարձ եղավ նաեւ 45 նոր տրոլեյբուսներին: «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար Բեգլար Կիրակոսյանը նաեւ տեղեկացրեց, որ հաշվետու երկշաբաթյա ժամանակահատվածում 76 երթուղիներում սպասարկվել է 8756 միավոր շարժակազմ: Նշվեց, որ ավտոբուսներից 65-ը անսարք է։
«Էական չէ, որ նախընտրական շրջանում ենք, ավտոբուսների հավաքագրումները մեզ համար առաջնահերթություն են, իսկ չվճարող քաղաքացիներն անընդունելի են մեզ համար: Գուցե մեր ուժերը պետք է կրկնապատկենք, որովհետեւ յուրաքանչյուր չվճարող քաղաքացի մեզ զրկում է նոր ավտոբուս ձեռք բերելու հնարավորությունից: Վարորդներին հորդորում եմ այս մասով պահել նույն տեմպը, որը մենք ունենք»,- նշեց Արմեն Փամբուխչյանը։
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































